ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դեսպաններն էլ են հովանավորում միասեռականներին

Դեսպաններն էլ են հովանավորում միասեռականներին
29.01.2014 | 16:22

Որքան էլ հասարակության գերակշիռ հատվածի համար մերժելի լինի միասեռականների ներկայությունը Երևանի կենտրոնում, այնուամենայնիվ, համապատասխան մարմինները չեն կարողանում դրանց «հախից» գալ: Ավելին, նրանց անվտանգության ու «պահպանման» հարցերը լուծվում են «բարձր մակարդակով»: Եթե ՌԴ ղեկավարն է ստիպված բացահայտ պաշտպանում նրանց, Հայաստանի իշխանությունների «թափն» ի՞նչ է: «Ինձ համար կարևոր չէ մարդու սեռական կողմնորոշումը: Ես ինքս ճանաչում և շփվում եմ մի քանի նման մարդկանց հետ: Մեզ մոտ բացարձակ, ես կասեի, ընկերական հարաբերություններ են»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը` հավելելով, որ նման մարդկանց ինքն անգամ պարգևատրել է նրանց աշխատանքի, ոչ թե սեռական կողմնորոշման համար:

Այս համատեքստում դիտարկելով հայաստանյան իրավիճակը, կարելի է մի տարբերություն գոնե առանձնացնել. մեր պաշտոնյաններն առայժմ հրապարակավ չեն խոստովանում, որ միասեռական ընկերներ ունեն ու նրանց պարգևատրել են: Ինչևէ, մշտապես հնչող այն հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կարողանում «Մանկական այգին» մաքրել նման անձանցից, լավատեղյակ մեր զրուցակիցը ուշագրավ պատասխան տվեց: Պարզվում է, ՀՀ-ում որոշ դեսպանատների ղեկավարներ անձամբ են թևութիկունք կանգնում նրանց։ Ի դեմս դեսպանների, սեռական փոքրամասնությունն ունի հզոր հովանավորներ, որոնց ոչ մեկը չի կարող ասել. «Աչքիդ վերևը հոնք կա»: Արևմուտքի հատուկ առաքելությամբ այս դեսպան- պաշտոնյաները նաև միասեռականների պաշտպանության մեջ են տեսնում Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումն ու այդ մասին բացահայտ խոսում նաև Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումներում: Այս առումով մի հետաքրքիր դրվագ ևս ներկայացրեց մեր զրուցակիցը: Դեսպանները պարբերաբար պաշտոնյաների հետ հանդիպումներ են խնդրում այս հարցով, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն միասեռականներին և նրանց դեմ պայքարի ծիլերը ճնշեն: Ի դեպ, այս հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ